serun

  ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ =
Union Catalog of Armenian Continuing Resources
Նվիրվում է հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» լույս ընծայման 220 ամյակին (1794-2014թթ.) և հայ խմբագիրներին։

Փորձ : Ազգային եւ գրականական եռամսեայ հանդէս / Խմբ.՝ Աբգար Յովհաննիսեան. - Թիֆլիս : տպ. Հ. Էնֆիաճեան եւ ընկ., 1876-1881. - 200 - 488 էջ ։ նկ. ; 28 x 17 սմ. - 1876-1881.

«Փորձը» 1876թ. հուլիսից մինչև 1878թ. հուլիսը հրատարակվել է որպես եռամսյա հանդես: Վեցամսյա ընդմիջումից հետո՝ 1879թ. հունվարից սկսել է հրատարակվել ամեն ամիս: Հանդեսը ունի ինը բաժին, որոնցից առավել կարևորվում էին պատմության, գրականության, կրթության ու մանկավարժության բաժինները։ Հանդեսը անդրադառնում էր ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմի հետևանքներին, արևմտահայության, հատկապես գավառահայության տնտեսական կյանքին, ժողովրդի հայցած ինքնավարության խնդիրներին։ «Փորձ»-ին աշխատակցել են Ստ. Պալասանյանը, Գ. Բարխուդարյանը, Ալ. Երիցյանը, Ռ. Պատկանյանը, Րաֆֆին։

Տե՛ս Մատենագիտություն "Փորձ" հանդեսի :Թիֆլիս 1876-1881 /Կազմ.՝ Կ.Գ. Քացախյան ; Խմբ.՝ Հ.Մ. Դավթյան; ՀՍՍՀ կուլտ. մինիստր., Ալ. Մյասնիկյանի անվ. հանրապետ. գրադարան, Ինֆորմ. և մատենագիտ. բաժին,Երևան,1978, 189 էջ http://serials.flib.sci.am/matenagitutyun/Porc/book/index.html#page/1/mode/2up


Բնագիրը՝ հայերեն


Հասարակական-քաղաքական կյանք--XIXդ.--Պարբերականներ


Թբիլիսի
Վրաստան


Ամսագիր

Հայաստանի Ազգային Գրադարան
ՀՀ, 0009,Երեւան, Տերյան 72
Հեռ. +37460 623513 |+37460 623515 |Ֆաքս +37410 529711
Հետադարձ կապ