serun

  ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ =
Union Catalog of Armenian Continuing Resources
Նվիրվում է հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» լույս ընծայման 220 ամյակին (1794-2014թթ.) և հայ խմբագիրներին։

Արարատ : Ամսագիր կրօնական, պատմական, բանասիրական եւ բարոյական գիտելեաց / Խմբ.` Աբել արք. Մխիթարեան. - Էջմիածին : տպ. Սուրբ Էջմիածնի, 1868-1919. - 24-44 էջ : նկ. ; 26 x 19 սմ. - #1 (1868)-#12 (1919).

«Արարատը» հիմնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու /1813, Կ.Պոլիս – 1882, Վաղարշապատ, Ամենայն հայոց կաթողիկոս 1866-ից/ նախաձեռնությամբ: Հանդեսի նպատակն էր հայոց կյանքում Մայր աթոռ Ս. Էջմիածնի դերի ու նշանակության բարձրացումն ու ամրապնդումը, Հայ եկեղեցու ուղղափառության, ազգային նկարագրի, ինքնուրույնության և անկախության պաշտպանությունը: Լինելով հայագիտական առաջին ամսագիրը Կովկասում՝ այն մեծապես նպաստել է գիտության այդ ճյուղի զարգացմանը: Հանդեսում հրատարակվել են մատենագիտական բնագրեր, վավերագրեր, հիշատակարաններ, ուղեգրություններ, միջնադարյան հայ տաղերգուների երգեր: «Արարատ»-ի շուրջ համախմբվել են ժամանակի գրեթե բոլոր հայ անվանի գիտնականները, աստվածաբան հոգևորականները, գրողները՝ Մ. արք. Օրմանյանը, Գ. արք. Այվազովսկին, Ե. վրդ. Տեր-Մինասյանը, Վ. եպս. Մանկունին, Ս. վրդ. Ամատունին, Վ. վրդ. Բաստամյանցը, Կոմիտասը, Ղ. Աղայանը, Հ. Աճառյանը, Ն. Ադոնցը, Ստ. Մալխասյանցը, Լեոն, Ն. Մառը, Հ. Մանանդյանը, Հայկունին, Ստ. Մելիքյանը, Ե. Լալայանը, Գ. Ղափանցյանը, Ա. Հովհաննիսյանը, Հովհ. Հովհաննիսյանը և ուրիշներ: Ամսագրի էջերում տպագրվել են նաև Կոմիտասի` հայ և համաշխարհային երաժշտությանը նվիրած ուսումնասիրությունները: «Արարատ»-ի լեզուն աշխարհաբարն էր: «Արարատ» հանդեսը խմբագրել է միաբաններից կազմված կոլեգիան` Ամենայն Հայոց կաթողիկոսի նշանակած խմբագրի ղեկավարությամբ, իսկ տարբեր տարիների հանդեսը խմբագրել են տարբեր խմբագիրներ՝ Խորեն վրդ. Ստեփանե Կարապետ վրդ. Տեր-Մկրտչյան Գալուստ Տեր-Մկրտչյան Գարեգին վրդ. Հովսեփյան (Գարեգին Ա Հովսեփյան) Հուսիկ արք. Մովսիսյան Աբել աբեղա Աբրահամյան Ներսես վրդ. Միքայելյան և ուրիշներ Ենթավերնագրեր՝ Ամսագիր կրոնական, պատմական, բանասիրական և բարոյական գիտելյաց Ամսագիր կրոնական, պատմական, բանասիրական, բարոյական և ազգային կրոնական, բարոյական, գրական-պատմական, բանասիրական-մանկավարժական, ազգային և պաշտոնական ամսագիր Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնական եկեղեցական ամսաթերթ Գիտական ամսագիր Հայրապետական Աթոռո Սուրբ Էջմիածնի

Տե՛ս Մատենագիտություն «Արարատ» ամսագրի / Կազմ.՝ Ս. Կոծինյան, խմբ.՝ Ս. Քոլանջյան, Ա. Հատիտյան, Էջմիածին, տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1970, 290 էջ http://serials.flib.sci.am/matenagitutyun/Ararat_matenagit.1868-1919/book/index.html#page/1/mode/2up «Արարատ» հանդեսի բնագրական հրատարակությունների մատենագիտություն (1868-1919), Ե., 1989, 226 էջ http://serials.flib.sci.am/matenagitutyun/Ararat%20handesi%20matenagityun/book/index.html#page/20/mode/2up

1869թ. հոկտեմբեր-նոյեմբեր /Զ - Է համարները/ տպագրվել են մեկ կազմում /Տե՛ս Սզդք, 1869թ., էջ 183-184/: 1869թ. Ը համարի առաջին հինգ էջերը սխալ են համարակալված, և միայն 193 էջից սկսած՝ հաջորդական էջակալությունը վերականգնվում է:

Հավելվածներ՝ 1.Կոնդակ Մկրտիչ Կաթողիկոս Ամենայան Հայոց: 1894թ., # 3-ում 2. Անանիա Շիրակացի: 1896թ., # 2-ում 3. Քարոզ խոլերայի մասին: 1905թ., # 5-ին կից 4. Կանոն Սիովնի Հայոց Կաթողիկոսի: 1905թ., # 11-ում 5. Թլոր Դավթի հեքիաթը: 1909թ., # 3,5-11-ում 6. Վեհափառ Հայրապետի ուղևորությունը Կ. Պոլսից Ս. Էջմիածին: Համառոտ նկարագիր: 1909թ., # 7/8-ում (1-95 էջ) 7. Նախահաշիվ Մայր Աթոռի և թեմական հաստատությունների: 1910թ., # 4-ում (1-61 էջ) 8. Հանգիստ Տ.Տ. Մատթեոս Բ. Կաթողիկոսի Ամենայն Հայոց: 1910թ., # 12-ում 9. Եկեղեցու պատմությունը տիեզերական ժողովների շրջանում: Վ.Վ. Բոլոտով (թարգմ.՝ Արտակ վրդ. Սմբատյան) 1911թ., # 4-7,10-12-ում 10. Մկրտություն Հայոց, Վրաց, Աբխազաց և Ալանաց. Արաբական վերսիա: 1910թ., # 5-11-ին, 1911թ., # 1-2-ում 11. Հայ գրերի գյուտը և տպագրության համազգային մեծ հոբելյանի տոնակատարությունը Մայր աթոռ Ս. Էջմիածնում: 1913թ., # 10-ում 12. Հաշվեկշիռ Ս. Էջմիածնի եղբայրական օգնության հանձնաժողովի դրամարկղի, ավանդադրամների, շտեմարանների և ագարակի Վրթանես Ծ. Վարդապետի պաշտոնավարության շրջան: 1917թ., # 4/5-ում (էջ 1-32) 13. «Արարատ»-ի 1918թ. 50-ամյակի առթիվ: 1918թ., # 1/3-ում


Բնագիրը՝ հայերեն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին--XIX-XXդդ.--Պարբերականներ


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի--XIX-XXդդ.--Պարբերականներ
Առաջին Հանրապետության մամուլ--XXդ.--Պարբերականներ
Կրոնաբարոյական--XIX-XXդդ.--Պարբերականներ


Վաղարշապատ
Հայաստան


Ամսագիր

Հայաստանի Ազգային Գրադարան
ՀՀ, 0009,Երեւան, Տերյան 72
Հեռ. +37460 623513 |+37460 623515 |Ֆաքս +37410 529711
Հետադարձ կապ